Հարություն Հարությունյանը տեղափոխվում է աշխատանքի Հանրային հեռուստաընկերություն
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Հարություն Հարությունյանը աշխատանքի է տեղափոխվում Հանրայի հեռուստաընկերություն։ Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։
«Հանրային հեռուստաընկերության ղեկավարության կողմից ստացել եմ առաջարկ ստանձնել Հանրային Հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների բաժնի կառավարումը: Չեմ մերժել առաջարկը: Ավելին, ընդունելով այն, ուզում եմ տեղեկացնել, որ «առաջին լրատվականը» (խնդրում եմ չշփոթել 1in.am-ի հետ) առաջիկայում կունենա նոր ղեկավար»-, գրել է նա։
Նշենք, որ Հարություն Հարությունյանը 2011-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել էր ՀՌԱՀ անդամ՝ 6 տարի ժամկետով։ Մինչ այդ 2004-2010 թթ. նա ղեկավարել է Հանրային հեռուստաընկերության Հայլուր լրատվականը։