«Յասնայա պոլյանա»-ի հաղթողն Արցախում է՝ նոր նյութերի հավաքագրման համար
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է արձակագիր Նարինե Աբգարյանին և նրան ուղեկցող անձանց:
Նարինե Աբգարյանի՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ » ստեղծագործությունը նոյեմբերի 2-ին Մոսկվայում կայացած «Յասնայա պոլյանա» գրական մրցանակաբաշխության «21-րդ դար» գլխավոր անվանակարգում ժյուրիի կողմից ընտրվել է հաղթող:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, խորհրդարանի նախագահը շնորհավորել է հեղինակին հաղթանակի կապակցությամբ և կարևորել հայանպաստ այն աշխատանքը, որ նա կատարում է արտերկրում:
«Շատ կարևոր է, որ նաև գեղարվեստական գրքերի միջոցով դրսում տեղեկանան հայկական իրականության դրվագներին: Ցանկանում եմ առանձնացնել մատուցման Ձեր յուրահատուկ ոճը, ինչը ժամանակակից մարդուն, ով երկար տեքստեր ընթերցելու ժամանակ չունի, ստիպում է ընթերցել գիրքը սկզբից մինչև վերջ»,- նշել է Աշոտ Ղուլյանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նարինե Աբգարյանը նշել է, որ այսօր էլ Արցախում է՝ նոր նյութերի հավաքագրման համար և որ արդեն իսկ աշխատում է ապրիլյան պատերազմի մասին պատմվածքի ստեղծման ուղղությամբ:
«Ստեղծագործություններիս շարունակականությունն ապահովվելու նպատակով այցելում եմ Արցախ՝ այստեղից զորություն և ուժ ստանալու համար», - բացահայտել է արձակագիրը:
Քննարկվել են Նարինե Աբգարյանի գրքերի՝ հայրենիքում և աշխարհի հայաշատ վայրերում տարածման և հանրայնացման հարցերը:
Հարակից հրապարակումներ`
- Նարինե Աբգարյանը՝ «Յասնայա պոլյանա»-ի մրցանակակիր
- Նարինե Աբգարյանի «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպն ընդգրկվել է «Յասնայա պոլյանա»-ի կարճ ցուցակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան