Իտալիան չի ուզում այս տարածաշրջանում պատերազմական գործողություններ լինեն. Պաոլո Ջենտիլոնի
Իտալիան պնդում է, որ ղարաբաղյան հակամարտությանը պետք է խաղաղ և դիվանագիտական լուծում տրվի: Մենք բացարձակապես չենք ուզում այս տարածաշրջանում պատերազմական գործողություններ լինեն,- Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին:
Նրա խոսքով՝ Իտալիան աջակվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:
Պաոլո Ջենտիլոնին նշեց, որ մի քանի ամիս անց Իտալիան պատրաստվում է ընդունել ԵԱՀԿ համանախագահությունը, 2018-ին՝ նախագահությունը, և իրենց ուշադրության կենտրոնում են լինելու «սառեցված» հակամարտությունները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան