Մ. Սարյանի հիմնանորոգված տուն-թանգարանի առաջին այցելուն ՀՀ նախագահն է
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել հիմնանորոգված Մ.Սարյանի տուն-թանգարանի բացման արարողությանը, որին մասնակցել են հանրապետության մշակույթի ոլորտի վաստակաշատ ներկայացուցիչներ, Երևանի քաղաքապետը, Մշակույթի նախարարը, ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը և այլ հյուրեր:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը թանգարանի ղեկավարության ու հյուրերի ուղեկցությամբ շրջայց է կատարել տուն-թանգարանում, ծանոթացել իր նախորդ այցի ժամանակ մշակութային այս օջախի հիմնանորոգման ուղղությամբ տված հանձնարարականի կատարման արդյունքներին, զրուցել թանգարանի աշխատակիցների հետ:
Հանրապետության Նախագահին զեկուցվել է, որ հիմնանորոգման ծրագրի շրջանակներում ամրացվել են շենքի հիմքերը, կրող պատերը, կառուցվել են միջոցառումների համար նախատեսված առանձին դահլիճով լրացուցիչ 4-րդ հարկ, նախկին բաց պատշգամբը վերածվել է գրադարանի, փոխվել են ջրամատակարարման, ջրահեռացման, հոսանքի սնուցման համակարգերը, ստեղծվել են հենաշարժական խնդիրներ ունեցող այցելուների մուտքը և ներսում նրանց տեղաշարժն ապահովող հնարավորություններ: Շենքը տեխնիկապես վերազինվել է: 2013թ. մայիսին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են 2016թ. նոյեմբերին:
Տուն-թանգարանը համապատասխանեցվել է ժամանակակից պահանջներին, ապահովվել են բոլոր անհրաժեշտ պայմանները թանգարանի այցելուների որակյալ սպասարկման, գիտական և կրթական ծրագրերի իրականացման համար,-ասվում է հաղորդագրությամբ:
Հարակից հրապարակումներ`
- «Երևանի երաժշտական գունապնակ»-ը՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի համերգասրահում
- Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը կվերաբացվի նոյեմբերին
- Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը վերաբացումից հետո ավելի հարուստ ցուցադրությամբ կներկայանա
- Իրականացվել է Մարտիրոս Սարյանի վաղեմի ցանկությունը
- Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի դռները կրկին կբացվեն նկարչի ծննդյան օրը
- Հրդեհ` Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում
- Միշել Լեգրանը Հայաստանում է. Մի բան, որ ես կուզենայի ստանալ` Մարտիրոս Սարյանի նկարներից մեկը
- ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան