Մասնագիտական հանձնաժողովը հրապարակեց ԼՂՀ Սահմանադրության նախագիծը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարությամբ նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը:
Ամփոփելով վերջին շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ Սահմանադրության նախագիծը պատրաստ է հանրությանը ներկայացնելու համար:
ԼՂՀ ԱԺ հասարակայանության հետ կապերի վարչության փոխանցմամբ, մասնագիտական հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ փաստաթուղթը մշակվել է հանրապետության նախագահի հավանությանն արժանացած հայեցակարգի շրջանակներում:
«Սահմանադրության հրապարակվող նախագիծն աշխատանքային տարբերակ է: Նոյեմբերի 10-ից կմեկնարկի հանրային քննարկումների շարքը՝ ներկայացված նախագծի շուրջ հասարակության կարծիքներն ու առաջարկությունները ստանալու համար, որից հետո միայն Սահմանադրության նախագիծը կներկայացվի հանրապետության նախագահին»,- նշել է Աշոտ Ղուլյանը:
Համաձայն սահմանված կարգի՝ հանրապետության նախագահի հավանությունը ստանալուց հետո Սահմանադրության նախագիծը կներկայացվի Ազգային ժողով, որին կհաջորդի քննարկումների եւս մեկ փուլ:
Սահմանադրության նախագծի էլեկտրոնային տարբերակը հասանելի է ԼՂՀ Ազգային ժողովի կայքում:
Հարակից հրապարակումներ`
- ԼՂՀ Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերի սկզբին
- Կայուն մեծամասնության դրույթը՝ ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում. «Առավոտ»
- Հրապարակվել է ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը
- ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը որոշել է դիմել քաղաքացիներին
- ԼՂՀ Սահմանադրություն. Հողի նկատմամբ սեփականության իրավունք չունեն օտարերկրյա քաղաքացիները