Օբաման քվեարկել է Քլինթոնի օգտին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ վաղաժամ կատարել է երկրի հաջորդ ղեկավարի ընտրությունը՝ իր ձայնը տալով Հիլարի Քլինթոնին:
«Ես քվեարկել եմ Հիլարի Քլինթոնի օգտին, որովհետև վստահ եմ, եթե նա դառնա նախագահ, մեր երկիրը կլինի լավ ձեռքերում: Ես ճանաչում եմ Քլինթոնին, նա իր կյանքը նվիրել է`մեր երկիրն ավելի լավը դարձնելուն»,-ասել է Օբաման Միչիգանում հանրահավաքի ժամանակ:
Գործող նախագահը քաղաքացիներին կոչ է արել չխաբնվել Թրամփի հռետորաբանությանը: Նա հայտարարել է, որ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն բաժանման քաղաքականության ու այնպիսի քաղաքականության միջև, որը ԱՄՆ-ն կդարձնի ավելի ուժեղ: Բացի այդ, ամերիկացիները հնարավորություն ունեն ընտրելու առաջին կին նախագահին:
Նյու Հեմփշիր նախանգի Դիքսվիլ Նոչ փոքր քաղաքում առաջինը բացված ընտրատեղամասում հաղթանակ է տոնել Քլինթոնը: «Տասս»-ի փոխանցմամբ, 1960 թվականից ի վեր այս քաղաքի բնակիչները առաջինը քվեարկելու իրավունք ունեն, մյուս ընտրտեղամասերը բացվելուց մի քանի ժամ առաջ: Հայտարարված արդյունքների համաձայն, 8-ից չորսը քվեարկել են Քլինթոնի օգտին, երկուսը՝ Թրամփի:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ընտրությունների անցկացման համար ստեղծվել են 200.000 ընտրական տեղամասեր:
«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, ընտրություններից առաջ անցկացված վերջին հարցումների արդյունքների համաձայն, Քլինթոնը 90 տոկոս հավանականությամբ հաղթելու է:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ում ավելի քան 43 մլն մարդ օգտվել Է վաղաժամկետ քվեարկելու իրավունքից
- Սկյուռիկը ընդհատել է ԱՄՆ նախագահի ընտրությունները
- «Տանգո երեքով». Զախարովան՝ ԱՄՆ ընտրությունների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան