Լևոն Ալթունյանն ընդունել է մահացած ծննդկանների իրավահաջորդներին
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է վերջին շրջանում արձանագրված մայրական մահվան առավել հասարակական հնչեղություն ստացած դեպքերի` երեք ծննդկանի՝ Մերի Մարգարյանի, Տաթևիկ Գասպարյանի և Նաիրա Աբգարյանի հարազատներին։ Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատները հանդիպմանը չեն մասնակցել։
Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Նախարարը տեղեկացրել է, որ մանրամասն ծանոթ է բոլոր դեպքերին, դրանց կապակցությամբ նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովների ուսումնասիրությունների արդյունքներին։
Տուժածների իրավահաջորդները իրենց գոհունակությունն են հայտնել նախարարության կողմից կազմված մասնագիտական հանձնաժողովների անաչառ վերլուծությունների կապակցությամբ։
«Մենք ձեր կողքին ենք և պատրաստակամ` մեր լիազորությունների շրջանակներում աջակցելու ձեզ։ Ինչ վերաբերում է դատաիրավական գործընթացներին, ապա նախարարությունը լիազորություններ չունի որևէ կերպ միջամտելու, ներազդելու գործի քննությանը»,-ասել է Լևոն Ալթունյանը` հավաստիացնելով, որ օրենքով վերապահված իր լիազորությունների շրջանակում հետևողականորեն համապատասխան լուծումներ կտրվեն առողջապահության ոլորտին վերաբերող բարձրացված հարցերին։
Նախարարը նաև տուժողների իրավահաջորդներին առաջարկել է մասնակից դառնալ ոլորտում իրականացվող վերափոխումներին, մասնավորապես` ընդգրկվել շահառուների իրավունքների պաշտպանությանն առնչվող օրենսդրական փոփոխությունների մշակման աշխատանքներում։
Տուժողների իրավահաջորդների կողմից առողջապահության համակարգի գործունեությանը վերաբերող խնդրահարույց հարցերի պարզաբանման նպատակով նախարարության համապատասխան ստորաբաժանումներին տրվեցին հանձնարարականներ։
Ամփոփելով հանդիպումը` նախարար Ալթունյանը շեշտել է, որ այս մոտեցումները վերաբերում են ոչ միայն տվյալ երեք դեպքին, այլև նախարարության որդեգրած դիրքորոշումն է։ Նա ընդգծել է, որ իրականացվող բարեփոխումները, մասնավորապես` ուղեցույցների և գործելակարգերի ներդրումը, միտված են ինչպես բժշկական օգնության որակի բարձրացմանը, այնպես էլ` նման դեպքերի առավելագույն նվազեցմանը։
Հարակից հրապարակումներ`
- Շուշանիկ Բախշյանը կոպիտ ու «մուննաթով» էր խոսում Մերիի հետ. Ցուցմունք դատարանում
- Մերի Մարգարյանը մտավ իմ սենյակ, ասաց՝ շունչը կտրվում է. Սրտաբանի ցուցմունքը
- Լևոն Ալթունյանը որևէ պատժի, նույնիսկ սիմվոլիկ նկատողության չի արժանանա.«Ժողովուրդ»
- Տուժող կողմի հետ նախարարի հանդիպումը վրդովեցրել է Շուշանիկ Բախշյանի պաշտպանությանը
- Առողջապահության փոխնախարար. Յուրաքանչյուր ծննդկանի մահ մեզ համար անձնական տրագեդիա է
- Վանաձորում 32-ամյա ծննդկան է մահացել
- «Շենգավիթ» Բկ-ում զույգ երեխա ունեցած ծննդկանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
- Երևանում կեսարյան հատումով զույգ երեխա ունեցած ծննդկան է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան