Փարիզի «Բատակլան»-ում ահաբեկչությունից հետո առաջին հաﬔրգն է
Փարիզում կատարված ահաբեկչական գործողություններից ﬔկ տարի անց «Բատակլան» համերգասրահում կայանալիք առաջին հաﬔրգի բոլոր տոմսերը վաճառված են: Լուրը գրում է «ՏԱՍՍ» ռուսական գործակալությունը՝ նշելով, որ վերանորոգված սրահն ունի գրեթե 1500 տեղ:
Վարագույրը կբացվի նոյեմբերի 12-ի երեկոյան՝ ողբերգության տարելիցի նախօրեին: Առաջինը բեմ կբարձրանա բրիտանացի ռոք երաժիշտ Սթինգը: Մենակատարը հրաժարվել Է հոնորարից, ելույթից հասույթը կօգտագործվի բարեգործական նպատակներով:
Տոմսերի ﬕ մասը նախօրոք առանձնացվել էին անցած տարվա նոյեմբերի 13-ին «Բատակլան»-ում կատարված ահաբեկչության հետևանքով զոհված 90 փարիզցիների ընտանիքների համար:
Աղբյուրը գրում է, որ «Բատակլան»-ի իրադարձություններն աﬔնաարյունալի դրվագն են դարձել այդ սարսափելի օրվա ահաբեկչական գրոհների շարքում: Հաﬔրգասրահից բացի, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակուﬓերի օբյեկտներ էին դարձել մարզադաշտը և ﬕ շարք սրճարաններ:
Ահաբեկիչների ձեռքով զոհվեցին 130 փարիզցիներ, ավելի քան 300 մարդ վիրավորվել էր: