«Բարսելոնը» կբողոքարկի Մեսսիի դեղին քարտը
«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին վիճելի զգուշացում է ստացել «Սևիլիայի» հետ իսպանական Պրիմերայի խաղում։ Հանդիպման 83-րդ րոպեին մրցավար Սանտյագո Հայմե Լատրեն կատալոնյան թիմի 29-ամյա հարձակվողին դեղին քարտ է ցույց տվել այն բանի համար, որ արգենտինացին, իբր, ժամանակ է ձգել։
Բանն այն է, որ Մեսսին երկար ժամանակ չէր կարողանում հագնել մարզակոշիկը մրցակցի կիսապաշտպան Սթիվեն Նզոնզիի հետ բախվելու արդյունքում։
Ինչպես տեղեկացնում է football.ua-ն, ակումբն արդեն բողոքարկել է մրցավարի որոշումը։ «Բարսելոնը» պնդում է, որ մրցավարն իրավացի չէր, քանի որ Նզոնզիի խախտման պատճառով Մեսսիի մարզակոշիկի կապիչը պոկվել էր, ուստի նա չէր կարող արագ կարգի բերել այն։
Իր հաշվետվության մեջ Սանտյագո Հայմե Լատրեն նշել է, որ Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագն իր հանդերձանքը փորձել է կարգավորել դեղին քարտից հետո, որը նա ստացել է խաղադաշտի սահմանները չլքելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում