Գաել Մոնֆիս. «Մարդիկ մոռանում են, որ մենք մեծանում ենք»
Աշխարհի 6-րդ ռակետ Գաել Մոնֆիսը խոստովանել է, թե ինչի շնորհիվ է 30 տարեկանում կարողանում հիանալի մրցաշրջան անցկացնել: Այս մասին տեղեկացնում է sports.ru-ն:
«Ինձ շատ են օգնում մարզիչները: Միքայելն իմ թիմ մտավ նախորդ տարի և այս ընթացքում շատ բան կարողացավ փոխել՝ դարձնելով ավելի լավը: Մարդիկ մոռանում են, որ մենք՝ թենիսիստներս, նույնպես մեծանում ենք: Արդեն 30 տարեկան եմ և շատ բաների այլ հայացքով եմ նայում: Փոխվել են իմ տեսակետները և, իհարկե, կենսակերպը:
Հենց նման փոփոխությունների ժամանակ է, որ հարկավոր է կողքիդ ունենալ ճիշտ մասնագետներ: Նրանց շնորհիվ շատ բան չես նկատում: Հատկապես դժվար է մրցաշրջանի ավարտական մասը: Այստեղ ծախսում ես նաև հոգեբանական ուժ: Ես ինձ լավ եմ զգում, քանի որ շատ հանդիպումներում հաղթել եմ և լավ մարզավիճակում եմ»,- ասել է Մոնֆիսը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում