Լիպարտիան Վրաստանի հավաքական է հրավիրվել Անանիձեի փոխարեն
Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը Մոլդովայի ընտրանու հետ աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի հանդիպմանը նախապատրաստվելու համար թիմ է հրավիրել «Զարյայի» կիսապաշտպան Ջաբա Լիպարտիային։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։ Ֆուտբոլիստը վրացական ընտրանու հայտացուցակում փոխարինել է «Սպարտակի» կիսապաշտպան Ջանո Անանիձեին։ Վերջինս հավաքականի առաջիկա խաղը բաց կթողնի մոսկովյան թիմի մարզման ժամանակ ստացած վնասվածքի պատճառով։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում