Իտալիայի ԱԳ նախարար. «Սիրիայի նախագահ Ասադը պատասխանատվություն ունի այս ճգնաժամի մեջ»
Հայ-իտալական հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն՝ հիշարժան փոխադարձ բարեկամության դրսևորումներով և բարի ավանդույթներով, ինչը լավ հիմք է փոխգործակցության առավել ամրապնդման և խորացման համար,- Երևանում Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա տեղեկացրեց, որ իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ բավականին հագեցած քննարկումներ են ունեցել երկկողմ և բազմակողմ օրակարգի տարբեր հարցերի, միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ, անդրադարձել են մոտ երեք տասնյակ փաստաթուղթ ընդգրկող իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, քննարկել առևտրատնտեսական փոխգործակցությանը նոր լիցք հաղորդելու ուղիները:
«Մենք գոհունակություն հայտնեցինք պաշտպանական ոլորտում համագործակցության վերաբերյալ: Այս համատեքստում արժևորեցինք հայ խաղապահների ծառայությունը ՅՈՒՆԻՖԻԼ-ի կազմում՝ Հարավային Լիբանանում՝ իտալական զորախմբի հետ կողք կողքի` Լիբանանում անվտանգության և կայունության ապահովման գործում»,- նշեց Է.Նալբանդյանը
Նա ասաց, որ հանդիպման ընթացքում անդրադարձել են մի շարք հրատապ տարածաշրջանային հարցերին, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում տեղի ուենցող զարգացումներին, սիրիական ճգնաժամին, միգրացիոն հոսքերին, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարին։
Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի խոսքով՝ Իտալիայի կարծիքով դեռ հնարավոր է դիվանագիտական ջանքեր գործադրել և հասնել սիրիական ճգնաժամի կասցեմանը, հատկապես Հալեպի արևելյան մասում:
«Երբեք կասկած չենք ունեցել, որ Սիրիայի նախագահ Ասադը պատասխանատվություն ունի այս ճգնաժամի մեջ, բայց նաև կասկած չունենք, որ դիվանագիտական լուծում կգտնվի»,- նշեց իտալացի դիվանագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան