Մերի Մարգարյանը մտավ իմ սենյակ, ասաց՝ շունչը կտրվում է. Սրտաբանի ցուցմունքը
«Հուլիսի 27-ին առավոտյան Մերի Մարգարյանը ամուսնու հետ մտավ իմ սենյակ, ասաց՝ շունչը կտրվում է», -այսօր ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով դատական նիստում իր ցոցմունքում հայտարարեց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի սրտաբան Անուշ Թադևոսյանը։
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում սրտաբանը նաև հայտարարեց, որ էլեկտրասրտագրության սարքով ստուգել է Մերիին, պարզել, որ նրա մոտ առկա է հաճախասրտություն, ինչը բնորոշ է հղիությանը և վիրուսային հիվանդությանը։ Տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբան Մարինե Թովմասյանը հետաքրքրվեց՝ եթե Մերիի մոտ լիներ թոքաբորբ, սարքը կֆիքսե՞ր, ինչին սրտաբանը բացասական պատասխան տվեց։ Հաջորդ հարցին, թե հնարավո՞ր էր մի քանի ժամի ընթացքում նրա մոտ առաջանար թոքաբորբ, սրտաբանը դրական պատասխան տվեց։
Շենգավիթ վարչական շրջանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանը նկատեց, որ վկայի ցուցմունքը տարբերվում է նախաքննական ցուցմունքից և ներկայացրեց Հարությունյանի նախաքննական ցուցմունքը, որտեղ սրտաբանն ասել էր, թե Մերի Մարգարյանի ձախ կողմի թոքը կոշտացած է եղել։
Այս գործով, հիշեցնենք, ամբաստանյալներ են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը, որոնք մեղադրվում են հղի Մերի Մարգարյանին ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու համար (ՀՀ Քրեական օրենսգրքի 130 հոդված)։
Հարակից հրապարակումներ`
- Տուժող կողմի հետ նախարարի հանդիպումը վրդովեցրել է Շուշանիկ Բախշյանի պաշտպանությանը
- Ինչո՞ւ Մերի Մարգարյանին կեսարյան հատում չեն արել «Շենգավիթ»-ում
- Դատարանում ներկայացված փաստաթղթերով կասկածի տակ դրվեց Շուշանիկ Բախշյանի մասնագիտացումը
- Շուշանիկ Բախշյանը օգնության հասավ դատավորին
- Մերի Մարգարյանի մայրը խնդրել է խստորեն պատժել Շուշանիկ Բախշյանին
- Ծննդկան Մերի Մարգարյանի հոսպիտալացումը եղել է ուշացումով. Եզրակացություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին