ՀՀ-ում ստեղծվելու է մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման տարածաշրջանային կենտրոն
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ ստորագրել են Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման տարածաշրջանային կենտրոն հիմնելու մասին համատեղ հայտարարությունը:
«Մենք կարևորում ենք այս համատեղ հայտարարությունը: Շնորհակալ ենք Իտալիայի կառավարությանը՝ վերոհիշյալ ոլորտում ցուցաբերվող նշանակալի աջակցության համար: Համոզված ենք, որ կենտրոնի հիմնումը էլ ավելի կխորացնի համագործակցությունը մշակույթի և կրթության ոլորտում»,- հանդիպումից հետո համատեղ ասուլիսում ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Պաոլո Ջենտիլոնին նշեց, որ իրեն շատ հաճելի է, որ հանդիպումը սկսել են մի համաձայնագրի ստորագրմամբ, որը կյանք կտա Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման տարածաշրջանային կենտրոնի ստեղծմանը:
«Սա շատ կարևոր է մեզ համար, մեր երկրների համար, մեր քաղաքակրթությունների համար՝ պահպանելու մեր մշակութային բազմազանությունը: Մի արժեք, որը և Իտալիան, և Հայաստանը, կարծում եմ, գնահատում են»,- ասաց Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան