Սահակաշվիլիի հրաժարականի հարցը Ուկրաինայի կառավարությունը կքննարկի վաղը
Ուկրաինայի նախարարների կաբինետը Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակշվիլու հրաժարականի հարցը կքննարկի վաղը կայանալիք նիստում:
«Apsny.ge»-ի հաղորդմամբ, կառավարությունը պետք է նախագահին միջնորդություն ներկայացնի Սահակշվիլու պաշտոնանկության մասին:
Վրաստանի նախկին նախագահ Մ. Սահակշվիլին Օդեսայի նահանգապետի պաշտոնից հրաժարվելու մասին հայտարարել է երկուշաբթի, նման որոշումը բացատրելով Ուկրաինայի իշխանության՝ կոռուպցիայի դեմ պայքարելու ցանկության բացակայությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա