Իբրահիմովիչ. «Առաջարկեցի Էյֆելյան աշտարակը փոխարինել իմ արձանով»
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է Մանչեսթեր քաղաքի մասին՝ համեմատականներ անցկացնելով Փարիզի հետ: Այս մասին տեղեկացնում է sports.ru-ն:
«Շատ բան էի լսել Մանչեսթերի և այստեղ տիրող եղանակի մասին, բայց մինչ այժմ ամեն ինչ կարգին է: Մանչեսթերն ինձ համար լավագույն քաղաքներից մեկն է: Արմատներով Շվեյցարիայից եմ և մեծ սպասելիքներ չունեմ ոչ ֆուտբոլային կյանքից:
Ճիշտն ասած՝ բավական համեստ, տնային տղա եմ: Օրինակ, երբ ապրում էի Փարիզում, այնտեղ անկացրածս 4 տարիների ընթացքում ոչ մի անգամ չեմ եղել Էյֆելյան աշտարակում: Նրանց առաջարկեցի այն փոխարինել իմ արձանով, բայց չարեցին: Եթե, ամեն դեպքում, նման բան տեղի ունենա, ապա անպայման հյուր կգնամ Փարիզ»,- ասել է «համեստ» Իբրահիմովիչը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում