Շախմատի օլիպիադային մասնակցում է 15,000 դպրոցական
Շախմատի ակադեմիայում դպրոցականների շախմատի օլիմպիադայի Երևան քաղաքի համայնքային փուլի բացումն է:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել արարողությանը, շախմատի ուսուցումը հանրակթարկան ծրագրերում ներմուծելու համար շնորհակալություն է հայտնել Շախմատի ակադեմիայի նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանին՝ ընդգծելով, որ աշխարհի շատ երկրներ միանշանակ ընդունում են Հայաստանի առաջատարությունն ու հեղինակությունը շախմատի ասպարեզում:
Հայաստանի դպրոցականների շախմատի օլիմպիադայի մրցաշարերին մասնակցում են մինչև 14 տարեկան աշակերտները: Շախմատի օլիմպիադան անցկացվում է 4 փուլով` թիմային հաշվարկով (թիմը բաղկացած է 4 աշակերտից, որոնցից առնվազն 1-ը՝ աղջիկ): Այս տարվա օլիմպիադայի երկրորդ՝ մարզային փուլին մասնակցում է շուրջ 15.000 երեխա:
Երկրորդ փուլում անցկացվում է մեկ ընդհանուր թիմային մրցաշար, յուրաքանչյուր համայնքի հաղթող թիմը դուրս է գալիս երրորդ` մարզային փուլ: Հանրապետության շախմատի դպրոցական թիմերի երկրորդ փուլի մրցումներն անցկացվում են 2016 թ. հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում: Սույն թվականի նոյեմբերի 8-17-ը անցկացվում է Երևան քաղաքի համայնքային փուլը՝ ըստ վարչական շրջանների:
Մրցաշարն անցկացվում է ՖԻԴԵ-ի արագ շախմատի կանոններով՝ շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում