Հայաստանցի քաղաքագետները՝ ԱՄՆ ընտրությունների մասին
ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը համարում է, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի ընտրվելու շանսերն ավելի մեծ են, եթե իհարկե նրա բոլոր կողմնակիցները մասնակցեն քվեարկությանը:
«Ընտրությունների մասնակիցներրի թվով պայմանավորված դրա ընթացքը կարող է որոշակի շեղումներ ունենալ, բայց մեծ հաշվով ես կանխատեսում եմ ՔԼինթոնի հաղթանակը»,-Մեդիա Կենտրոնում «Թրա՞մփ, թե՞ Քլինթոն. ի՞նչ կփոխվի ընտրություններից հետո ԱՄՆ-ում և աշխարհում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Ս. Սարգսյանը:
Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանի կարծիքով, շատերը Քլինթոնին կողմ են քվեարկելու, որպեսզի Թրամփը չընտրվի:
«Այնպես չէ, որ ԱՄՆ հասարակությունը հիացած է Քլինթոնի քարոզարշավով կամ անձով»,-ասաց նա, ընդգծելով, որ քաղաքականության մեջ բավականին տխուր երևույթ է, երբ քվեարկում են ընդդեմ, ոչ թե կողմ:
Քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը կանխատեսումն անելն անշնորհակալ գործ է համարում, նշում է, որ հարցախույզներն էլ ճիշտ չեն արտացոլում իրականությունը:
Անդրադառնալով փոփոխությունների վերաբերյալ հարցին, Խաչատրյանն ասաց, որ դրան արդեն եղել են:
«Տեկտոնիկ անցումներն արդեն տեղի են ունեցել, դրանց դրսևորումներին մենք ականատես ենք: Օրինակ, ոչ սիստեմային մարդը, ինչպիսին է Թրամփն ի վիճակի հասնել մինչև ֆինալ, ու այստեղ էլ պարզ չէ, թե ով կհաղթի»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Օբաման քվեարկել է Քլինթոնի օգտին
- ԱՄՆ-ում ավելի քան 43 մլն մարդ օգտվել Է վաղաժամկետ քվեարկելու իրավունքից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան