Տնտեսագետ. ԱՄՀ-ին մի քիչ վերապահումով վերաբերվեք
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը կոչ արեց Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներին մի քիչ վերապահումով վերաբերվել:
«Ուզում եմ հիշեցնել, որ ԱՄՀ-ն շատ վատ, արջի ծառայություն մատուցեց Հայաստանի Հանրապետությանը, և եթե չլիներ հիմնադրամի այդ կանախատեսումը՝ Հայաստանում հաստատ ավելի բարձր տնտեսական աշխուժության ցուցանիշ կգրանցվեր»,-ասաց նա:
Մանասերյանը մանրամասնեց, որ խոսքը վերաբերում է 2014-ի վերջին, երբ Հայաստանի տնտեսության համար կանխատեսեց զրոյական աճ, նույնիսկ անկում:
«Հիմա ես ձեզ ուզում եմ հարց տալ, որևէ գործարար նման տնտեսությունում ներդրում կա՞նի: Ձեր խոնարհ ծառան ընդդիմացավ, և ես հասա նրան, որ 2015-ի ԱՄՀ-ն վերանայեց այդ վտանգավոր կանխատեսումը»,-ասաց Մանասերյանը:
Տնտեսագետը համոզված է, որ ԱՄՀ նման կանխատեսումը քաղաքականացված էր:
Պատճառների մասին՝ տեսանյութում: