Դեվիդ Բոուին նվիրված ցուցահանդեսը 1,5 մլն այցելու է ունեցել
Բրիտանացի երաժշիտ Դեվիդ Բոուին նվիրված հետահայաց ցուցահանդեսը դարձել է ամենաշատ այցելուներն ունեցողը Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում: Լուրը գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով «Բի-բի-սի»-ին:
Հաղորդվում է, որ աշխարհի 8 կետերից ավելի քան 1,5 մլն մարդ է այցելել բրիտանացի երաժշտին նվիրված ցուցահանդես: Ցուցահանդեսի կազմակերպիչների տվյալներով՝ 2017-ին նախատեսվում է աշխարհի ևս տասը քաղաքներում ներկայացնել ցուցահանդեսը՝ այդ թվում Բարսելոնում, Բոլոնիայում և Տոկիոյում:
Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ Դեվիդ Բոուի արտ-հավաքածուն Լոնդունում աճուրդի է հանվել:
Նշենք, որ Դեվիդ Բոուին մահացել Է 2016 թվականի հունվարի 11-ին:
Հարակից հրապարակումներ`
- Բացել են Դեվիդ Բոուի կտակը
- Դեվիդ Բոուիի գործերը նրա մահվանից հետո համացանցում սկսել են ավելի շատ լսել
- Օգտատերերն ավելի քան 4 միլիոն թվիթ են արել Դեվիդ Բոուիի մասին