
Թրամփի որդին ընտրախախտում է արել
ԱՄՆ նախագահի ընտրություններում նախագահի թեկնածո Դոնալդ Թրամփի որդին՝ Հանրապետական կուսակցության անդամ Էրիկ Թրամփը, խախտել է Նյու Յորքի օրենքը և քվեարկած քվեաթերթիկի լուսանկարը հրապարակել Twitter-ի իր միկրոբլոգում։ Այդ մասին գրում է «ТАСС»-ը՝ վկայակոչելով ABC-ին։
«Մեծ պատիվ է քվեարկել հորս օգտին։ Նա ԱՄՆ-ի համար մեծ գործ կանի», -լուսանկարի հետ միասին գրել է Թրամփի որդին։ Սակայն թվիթը որոշ ժամանակ անց հեռացվել է։
Ըստ ամերիկյան հեռուստաընկերության, Նյու Յորքում արգելված է քվեաթերթիկը լուսանկարելը։ Դա դիտվում է որպես օրինախախտում և դրա համար նախատեսված է տուգանք՝ շուրջ 1000 ԱՄՆ դոլարի չափով։