Պետք է այնպես անել, որ ինժեներական խմբակները դպրոցի համար ֆինանսական բեռ չդառնան. Այգեկի դպրոցի տնօրեն
« «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագիրն արդեն համախմբել է հանրապետության 162 դպրոցների 5 հազարից ավելի աշակերտների»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:
Նրա հույս հայտնեց, որ հաջորդ տարի առնվազն 200 դպրոցներում ևս կտեղադրվեն այդպիսի լաբորատորիաներ. «Մեր հիմնական սկզբունքներից մեկը «Made in Armenia» գաղափարն է: Կրթական համակարգում ներդրված «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում առկա են հայրենական արտադրության եռաչափ (3D) տպիչներ, մինի համակարգիչներ, ռոբոտաշինության հավաքածուներ և այլ սարքեր: Աշակերտները վերապատրաստված խմբակավարների օգնությամբ սովորում են ծրագրավորման տարրական հմտություններ, ստեղծում ռոբոտներ, մասնակցում նաև մի շարք խրախուսական մրցույթների»:
Հայկ Չոբանյանն ասաց, որ 10 տարեկանից սկսած բոլոր աշակերտները կարող են հաճախել խմբակներ: Ըստ նախընտրության՝ նրանք կարող են պարապմունքներին մասնակցել 4-8 տարի. «Խմբակներն աշակերտների համար անվճար են: Մենք այս ծրագրի հիմքում շեշտը դրել ենք մատչելիության վրա, որպեսզի այն հասանելի լինի բոլորին: «Արմաթ» լաբորատորիաներ ցանկանում ենք բացել բոլոր մարզերում, որով կապահովենք տնտեսության կայուն զարգացման համար բարենպաստ պայմաններ»
ԻՏՁՄ փոխտնօրենը տեղեկացրեց, որ նման խմբակներ են գործում Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում: Սահմանամերձ բնակավայերից «Արմաթ» լաբորատորիաներ ունեն Տավուշի մարզի Պառավաքար, Արծվաբերդ ու Ներքին Կարմրաղբյուր համայնքները:
Արմավիրի մարզի Այգեկ գյուղի դպրոցն արդեն երեք տարի է «Արմաթ» լաբորատորիաունի: Հանդիպմանը ներկա դպրոցի տնօրեն Ռուզաննա Արիստակեսյանն ասաց, որ խմբակ հաճախում են ոչ միայն իրենց դպրոցի, այլև հարևան դպրոցների աշակերտները:
««Արմաթ»-ի շնորհիվ դպրոցը դառնում է ավելի արդիական, կապվում ժամանակաից աշխարհի հետ, իսկ երեխան ավելի է կապվում դպրոցի, կրթության ու գիտելիքի հետ, նրա մոտ շատ հետաքրքիր կերպով համադրվում են ստեղծագործական և ինժեներական մտածողությունները: Համակարգիչը երեխաները օգտագործում են որպես գյուտ անելու գործիք»,-նշեց Ռուզաննա Արիստակեսյանը:
Տնօրենը նկատեց սակայն, որ մինչ դպրոցներում նման լաբորատորիաներ հիմնելը, պետք է ստեղծել նախապայմաններ. «Դպրոցներում նման խմբակների տարածքների համար պետք է դեռ լուծել ամենապարզ կենցաղային հարցերը՝ գույքի ձեռքբերում ու ջեռուցում: Պետք է այնպես անել, որ այս խմբակները դպրոցի համար դառնան ոչ թե ֆինանասական բեռ, այլ հրաշալի միջոց՝ կրթությունն ավելի ժամանակակից դարձնելու համար»:
Հիշեցնենք, որ 2016 թվականի մարտին ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ «ՀՀ համայնքներում և հանրակարթության համակարգում նախնակական ինժեներական կրթության ներդրում» ծրագրի շրջանակներում համագործակցելու վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- ԻՏՁՄ-ն դրամահավաք է սկսել Քաշաթաղի շրջանում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա ստեղծելու համար
- Կ. Վարդանյան. Ինժեներական մտքի զարգացման կարևորությունն ընդգծվեց ապրիլյան պատերազմի ժամանակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան