Հռոﬕ Պապի խոսքերով գրված երգը կմասնակցի Սան Ռեմոյի փառատոնին
Իտալացի երաժիշտ Ստեֆանո Պիկին Հռոﬕ Պապ Ֆրանցիսկոսի խոսքերի հիման վրա երգ է գրել, որը Սան Ռեմոյում կմասնակցի իտալական երգի փառատոնին: Լուրը գրում է «Ռիա նովոստի»-ն՝ նշելով, որ փառատոնը տեղի Է ունենալու Է 2017 թվականի մարտին:
«Ես երջանիկ եմ ու հպարտ, որ կարողացա երաժշտության համար օգտագործել այսչափ խորը տեքստ, որը խաղաղության ու ﬕավորման ուղերձ է»,- լրագրողներին հայտարարել Է 42-ամյա երաժիշտը:
Պիկին պատﬔլ Է, որ Ֆրանցիսկոս Պապի՝ արդեն գոյություն ունեցող տեքստերի օգտագործմամբ երգ ստեղծելու գաղափարն իր գլխում ծագել Է դեռ երեք տարի առաջ: 2013 թվականին նա նամակով դիﬔլ է քահանայապետին, որում առաջարկել Է գրել ստեղծագործություն, որն ինքը բնութագրել է որպես «փոփ-աղոթք»:
Արդյունքում երգիչն ստացել Է Հռոﬕ Պապի տեքստերն օգտագործելու Սուրբ աթոռի պաշտոնական թույլտվությունը: Այսպես հայտնվեց Ama e dimentica (Սիրիր և մոռացիր) կոմպոզիցիան, որը շուտով հեղինակի կողﬕց կկատարվի համաշխարհային ճանաչում ունեցող Սան Ռեմոյի երգի մրցույթում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում