Հակոբ Ավետիքյան. «Հարկային մարմինների ներկայացուցիչները հաճախ ստուգում են սիրիահայերի գործերը շահադիտական նպատակներով»
Եթե սիրիական ճգնաժամի սկզբնական շրջանում Հայաստանի կառավարությունը պաշտոնապես հայրենադարձության նախաձեռնությամբ հանդես գար, իմ համոզմամբ, կլիներ սխար: Չմոռանանք, որ սիրիահայերը Սիրիայի քաղաքացիներ են: Եթե մի երկիր, թեկուզ իրենց մայր հայրենիքը, նախաձեռնում է նման բան, միջպետական խնդիրներ են ծագում,- «Սիրիահայության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները» խորագրով քննարկմանը լրագրողների հետ զրույցում ասաց Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանը:
«Այլ հարց կա այստեղ, որի պատասխանը ես ինձ համար դեռ չեմ գտել. Ճի՞շտ էր, երբ որ Հայաստանում ապաստան գտնող սիրիահայերին փախստականի կարգավիճակ մերժեցին տալ: Մի կողմից ազգային իմաստով ճիշտ է՝ հայն ապրի Հայաստանում և փախստակա՞ն: Բայց մյուս կողմից՝ փաստն այն է, որ ուրիշ երկրներ, որտեղ փախստականի կարգավիճակ են ստանում սիրիացիները, այդ երկիրն ավելի շատ է ֆինանսական օգնություն ստանում: Հակադրություն կա այստեղ: Չգիտեմ՝ որն է ճիշտ»,- նշեց նա:
Հ. Ավետիքյանը, խոսելով Հայաստան տեղափոխված սիրիահայերի խնդիրների մասին, առաջինը նշեց հարկային մարմինների կողմից վարվող քաղաքականությունը. «Բացարձակ ներողամիտ չեն գտնվում այն մարդկանց նկատմամբ, ովքեր փոքր գործեր են դրել, նախաձեռնությամբ են հանդես եկել ու պահում են իրենց ընտանիքը, պետության, բարեգործական ընկերությունների ուսերին նստած չեն: Նրանց պետք է մի քիչ ավելի ներողամիտ մոտենալ, ոչ թե ինչ-որ խախտում գտնել ու տուգանել: Կարելի է նրանց պայմանական ժամանակ տալ, օրինակ մեկ ամսվա ընթացքում վերացնել խախտումը, այլապես կտուգանեն: Սիրիայում կիրառվող բան է: Այդ մարդիկ սովոր են այնտեղի ներողամիտ արաբ պաշտոնյաների հետ աշխատել: Էլ չեմ խոսում այն մասին, որ հարկային մարմինների ներկայացուցիչները հաճախ ստուգում են սիրիահայերի գործերը՝ ինչ-որ շահադիտական նպատակներով: Բացարձակապես պետք է զրոյացվի նման բաները: Խիստ հրահանգ պետք է տրվեր»:
Հ. Ավետիքյանը համոզված է՝ նման խոչընդոտների հանդիպելու պատճառով է, որ շատ սիրիահայեր հեռացել են Հայաստանից, կամ նման նպատակ ունեն:
Հարակից հրապարակումներ`
- ՍԴՀԿ և ՌԱԿ. Հալեպի շուրջ ստեղծված աննախադեպ իրավիճակը պահանջում է ողջ հայության համախմբում
- Պետք է սիրիահային Հայաստանում պահելու հստակ ծրագիր լինի. Նարեկ Գալստյան
- Սիրիական ճգնաժամի հետևանքով Հայաստան է եկել 20 հազար սիրիահայ
- Յուրաքանչյուր սիրիահայ իրավունք ունի Հայաստան գալու. Սերժ Սարգսյան
- Կառավարությունը 20 մլն դրամ կհատկացնի սիրիահայ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման համար
- Հալեպահայ. Մեր պատկերացրածը ներգաղթի մշակույթ ստեղծելն էր
- Սիրիահայերի Հայաստան գալով սպասարկման ոլորտում որակ է փոխվել. Կարապետյան
- Հայաստանը դրախտավայր է, եկեք, միացեք մեզ. Հրապարակախոսը՝ հալեպահայերին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան