ԱՄՆ հաջորդ պետքարտուղարի թեկնածու Ջոն Բոլթոնը արդեն շնորհավորել է Դոնալդ Թրամփին
Ամերիկյան հայտնի Politico պարբերականը հրապարակել է իր խմբագրականը՝ ներկայացնելով Դոնալդ Թրամփի ադմինիստրացիայի հավանական թեկնածուներին:
Ամենակարևոր պաշտոններից մեկի՝ Պետքարտուղարի թեկնածուները, ըստ Politico-ի, երեքն են:
Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը, ով հայտնի է «ամերիկյան բացառիկության» տեսությանը իր նվիրվածությամբ, Սենատի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ սենատոր Բոբ Քորկերը (Թեննեսի), և ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլթոնը:
Նշենք, որ Ջոն Բոլթոնը քիչ առաջ արդեն շնորհավորել է Դոնալդ Թրամփին հաղթանակի առթիվ:
Congratulations to President-Elect @realDonaldTrump on his hard-fought victory. I know he'll work hard to restore American leadership.
— John Bolton (@AmbJohnBolton) November 9, 2016
Ժամեր առաջ Թրամփի հաղթանակի վերաբերյալ առաջատար ԶԼՄ-ների «լռության» վերաբերյալ իր զարմանքն էր արտահայտել նաև Նյուտ Գինգրիչը:
Why are the networks refusing to admit that georgia is for trump.why are they trying to keep trumps total down?
— Newt Gingrich (@newtgingrich) November 9, 2016
Նշենք, որ նախորդ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության փրայմերիզին ցանկանում էր մասնակցել նաև Գինգրիչը, որի շրջանակներում նկարահանվել էր մեծ աղմուկ բարձրացրած «ամերիկյան բացառիկության» մասին նրա գովազդային հոլովակը:
Ընդ որում սույն հոլովակը նկարահանել էր «Citizens United» լոբբիստական կազմակերպությունը, որի անվան հետ է կապված ամերիկյան ընտրություններին մեծ կորպորացիաների ֆինանսավորման հետ կապված ԱՄՆ Գերագույն դատարանի 2010թ ամենաաղմկոտ և վիճելի որոշումներից մեկը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան