Սենտ Էտիենը «Եվրո-2016»-ում 45 մլն եվրո է վաստակել
Ֆրանսիական Սենտ Էտիեն քաղաքը լուրջ եկամուտ է ապահովել Եվրոպայի ֆուտբոլի 2016 թ. առաջնության հանդիպումների անցկացումից։ Ամռանը տեղի «Ժոֆրուա Գիշար» մարզադաշտում մայրցամաքային մրցաշարի 4 խաղ է անցկացվել։
Ինչպես տեղեկացնում է football.ua-ն, քաղաքապետ Գաել Պերդրյուն հայտարարել է, որ Սենտ Էտիենն առաջնության շնորհիվ 45,1 մլն եվրո եկամուտ է ապահովել։ Դա 17 անգամ գերազանցում է այն ծախսերը, որոնք քաղաքը կատարել է՝ նախապատրաստվելով Եվրոպայի առաջնությանը։
Քաղաք է այցելել 185 հազար մարդ, ովքեր միջին հաշվով 200-ական եվրո են ծախսել։
Ավելացնենք, որ Սենտ Էտիենն առաջնության ամենահյուրընկալ 3 քաղաքներից մեկն է։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում