Մարվել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին նվիրված հատուկ ծրար
Նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին նվիրված «Հայփոստ» ՓԲԸ թողարկած Հատուկ ծրարի մարումը:
«Հայփոստ» ՓԲԸ մամուլի ծառայության հաղորդմամբ, հատուկ ծրարը յուրահատուկ ֆիլատելիստական արտադրանք է՝ թեմատիկ ծրար, որին փակցված է 2013 թվականին թողարկված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ» թեմային նվիրված 2 նամականիշ և որը մարվելու է Հատուկ դրոշմակնիքով: Հատուկ ծրարը պատրաստվել է 500 հատ տպաքանակով:
Ծրարի վրա պատկերված է 2016 թվականին վերը նշված մրցանակին արժանացած «Open-Root» կազմակերպության գլխավոր տնօրեն, ֆրանսիացի գիտնական, դեյտագրամի հայտնագործող, համացանցի համահիմնադիր Լուի Պուզենը: Հատուկ ծրարին պատկերված են նաև նախորդ տարիների վեց մրցանակակիրները:
Հատուկ ծրարի մարման արարողությանը մասնակցել են Լուի Պուզենը, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի համար տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն ունի ռազմավարական նշանակություն. ՀՀ նախագահ
- Սերժ Սարգսյանն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2016թ. մրցանակակրին
- ՏՏ ոլորտում պատերազմող երկրներն են Չինաստանը, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը. Լուի Պուզեն
- Ինտերնետի կնքահայրերից մեկը՝ Լուի Պուզենը Հայաստանում է