«Աղետ է». Նոբելյան մրցանակակիրը՝ ԱՄՆ ընտրությունների մասին
Տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Փոլ Քրուգմանը աղետ Է որակել ԱՄՆ-ում ընթացող նախագահական ընտրությունները:
«Գայթակղիչ է մասնակցել այդ աղետի շուրջ փոխադարձ կշտամբանքներին»,- գրել է նա նախօրեին իր թվիթերյան միկրոբլոգում:
Նա խոստովանել է, որ «խիստ զայրացած է բազմաթիվ մարդկանց պատճառով»:
Սակայն, նրա խոսքով, «դա չի օգնում»: Աﬔրիկացի հայտնի տնտեսագետն ասել է, որ «այժմ կարևոր Է հասկանալ՝ ինչ անել այս ահավոր աշխարհում»:
Քրուգմանը տնտեսության բնագավառում Նոբելյան մրցանակի է արժանացել 2008 թվականին:
Հարակից հրապարակումներ`
- Թրամփի որդին ընտրախախտում է արել
- ԱՄՆ նախագահի ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կլինեն այսօր առավոտյան. ՀԺ
- Քվեաթեթրթիկի հետ սելֆի անելն արգելվում է ԱՄՆ 17 նահանգում
- ԱՄՆ-ում ավելի քան 43 մլն մարդ օգտվել Է վաղաժամկետ քվեարկելու իրավունքից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան