Օսկար Շինդլերի գործարանը հայտարարվել է մշակութային հուշարձան
Չեխիայի մշակույթի նախարարությունը Հյուսիսայի Մորավիայում գտնվող Բրնենեց գյուղի տարածքում գտնվող Օսկար Շինդլերի գործարանը հայտարարել է մշակութային հուշարձան: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Գործարանը, որտեղ աշխատել և ապրել են ֆաշիստական համակենտրոնացման ճամբարից Մորավիա տեղափոխված հրեաները, գրեթե ավերակ է: Պահպանվել են միայն պատերը: Այժմ, ստանալով նոր կարգավիճակ, կարող է նախարարության բյուջեի հաշվին վերականգնվի: Նշվում է, որ Չեխիայի մշակութային հուշարձանների ցանկում գրանցելու ընթացակարգը որոշակի ժամանակ կպահանջի:
Չեխիայում գրանցված «Շոուի և Օսկար Շինդլերի հուշարձան» բարեգործական հիմնադրամը նախաձեռնությամբ է հանդես եկել՝ նախկին գործարանի տարածքում ստեղծել Հոլոքոստի թանգարան: Հիմնադրամի ակտիվիստները վստահ են, որ Բրնենեցը կարող է դառնալ հուշահամալիր՝ նվիրված ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներում զոհվածների հիշատակին և մարդկային հերոսության, ով կարողացել է հաղթահարել հիտլերյան համակարգն ու փրկել ավելի քան հազար գերու:
Օսկար Շիդլերը գերմանացի գործարար էր, ով Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ավելի քան հազար հրեայի կյանք է փրկել: Նա գնել է նրանց գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաներից և տարել իր իր ձեռնարկություն, որը գտնվել է Լեհաստանի Կրակով քաղաքի մոտակայքում: