Գյուղնախարար. «Վեդի Ալկո»-ն սկսել է խաղողագործների պարտքերի մարումը
«Վեդի Ալկո» ընկերությունը սպիրտի վաճառքի դիմաց ստացել է գումարի մի մասը՝ 54 մլն դրամը, և այսօրվանից սկսել է խաղողագործների պարտքերի մարման գործընթացը: Այս մասին խաղողագործներին հայտնել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ով այսօր ընդունել է Արարատի մարզի Քաղցրաշեն և հարակից մի շարք այլ համայնքների խաղողագործներին:
Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, «Հայաստանի խաղողագործների միություն» ՀԿ նախագահ Արտակ Սարգսյանը, «Վինար» ՍՊԸ տնօրեն Ավետիք Գալստյանը և «Արմա Ալկո» ՍՊԸ-ի ներկայացուցիչը:
ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման նպատակն էր քննարկել 2015 թվականին մթերված խաղողի դիմաց չվճարված ֆինանսական պարտավորությունների կատարման հարցը:
Հանդիպման ընթացքում խաղողագործներին ներկայացվել է մանրամասն տեղեկատվություն «Վինար» ՍՊԸ-ի և «Արմա Ալկո»-ի միջև կոնյակի սպիրտի վաճառքի իրականացման գործընթացի վերաբերյալ: Կողմերը վստահեցրել են, որ արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի գործընթացը կազմակերպվի ամենասեղմ ժամկետներում, և ամենաուշը միչև տարեվերջ մարվեն բոլոր ֆինանսական պարտավորությունները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան