Նավթի համաշխարհային գները 3-4%-ով նվազել են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին հայտնում է Գազետա.ռու-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքները նվազել են 3,60%-ով՝ հասնելով 43,36 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էլ նվազել են 3,19%-ով՝ հասնելով բարելի համար 44,57 դոլարի:
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում