Սամբոյի աշխարհի առաջնությանը կմասնակցի 13 հայ մարզիկ
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկում է սամբոյի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան մրցավայր է գործուղելու 13 մարզիկ, 4 մարզիչ: Պատվիրակությունը ղեկավարում է ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի լրատվության բաժինը, գոտեմարտերը կկայանան նոյեմբերի 11,12,13-ին: Առաջնության եզրափակիչ խաղերի հեռարձակման իրավունքը Հայաստանում ստացել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը, որը կցուցադրի աշխարհի ուժեղագույն սամբիստների մրցապայքարը: Առաջնության հանդիսավոր բացման արարողությունը կլինի ուղիղ եթերում՝ նոյեմբերի 11-ին, ժամը՝ 19:15-ից:
Տղամարդիկ՝ մարզական սամբո
Տիգրան Կիրակոսյան 52 կգ
Մաքսիմ Մանուկյան 57 կգ
Հովհաննես Ալեքսանյան 62 կգ
Ռաֆիկ Մանուկյան 68 կգ
Դավիթ Գրիգորյան 82 կգ
Էդիկ Պետրոսյան 90 կգ
Տղամարդիկ՝ մարտական սամբո
Մխիթար Մխիթարյան 57 կգ
Էռնեստ Հայրապետյան 62 կգ
Վաչիկ Վարդանյան 68 կգ
Մավրիկ Նասիբյան 74 կգ
Կանայք
Ասյա Լալազարյան 48 կգ
Սոսե Բալասանյան 52 կգ