Լիլիթ Մկրտչյանի «Յուգրան» գլխավորում է աղյուսակը
Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությունում տեղի են ունեցել 3-րդ տուրի հանդիպումները։ Լիլիթ Մկրտչյանի «Յուգրան» 3։1 հաշվով պարտության է մատնել «Չիգորին» ակումբին, և այս պահին 6 միավորով «Մոնտե Կառլոյի» հետ կիսում է 1-2-րդ հորիզոնականները։ Լիլիթ Մկրտչյանն իր պարտիան ավարտել է ոչ ոք հաշվով։ Լրացուցիչ միավորներով «Յուգրան» առաջինն է։ Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Լևոն Արոնյանի գլխավորած «Պադովան» 3․5-2․5 հաշվով զիջել է «Սվետի Նիկոլայ»
ակումբին։ Թիմի առաջատարներ Լևոն Արոնյանն ու Մաքսիմ Լագրավը պարտություն են կրել։ Գրանցվել է 3 ոչ ոքի և մեկ հաղթանակ։ Այժմ «Պադովան» 11-րդն է։ Միանգամից 6 թիմ գլխավորում են մրցաշարային աղյուսակը։