Կրակովի հայտնի երգչախումբը ելույթ կունենա Արամ Խաչատրյան հաﬔրգասրահում
Լեհաստանի անկախության օրվա կապակցությամբ նոյեմբերի 11-ին ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան, Հայաստանի մշակույթի և Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարության հետ համատեղ Արամ Խաչատրյան հաﬔրգասրահում Կրակովի հայտնի երգչախումբը կներկայացնի հին ﬕջնադարյան լեհական երաժշտությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտնեց ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին:
«Անկախության օրը Լեհաստանի և լեհերի համար յուրահատուկ օր է, և կարծում եմ, որ հայերի համար անկախության տոնը նույն կշիռն ունի, ինչ լեհերի համար: Այն շատ ըմբռնելի է հայերի համար, քանի որ Հայաստանը տարիներ շարունակ զրկված է եղել անկախությունից»,- ասաց դեսպանը:
Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանի խոսքով՝ առաջին անգամը չէ, որ համագործակցում են Լեհաստանի դեսպանատան հետ. «Հայաստանի և Լեհաստանի մշակութային կապերը գնալով ամրանում են, Լեհաստանի դեսպանատունը շատ անգամ աջակցել է Ֆիլհարմոնիկ նվագախմբին իր համերգները Լեհաստանում կազմակերպելու և վիզաների տրամադրման համար»:
Պադարյանը տեղեկացրեց, որ Կրակով քաղաքի երգչախումբը բաղկացած է 12 հոգուց. «Մեկ ժամ տասը րոպե տևողությամբ համերգի ընթացքում բացի հին միջնադարյան լեհական երաժշտությունից՝ ներկայացվելու են նաև հայտնի կոմպոզիտորներ Շիմանովսկու, Գորեցկու գործերը»: