Զոլյան. Ամերիկահայ համայնքը հոգնել է Ցեղասպանության ճանաչման մասին խոստումներից
Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի համար կամ այնքան էլ կարևոր չէ, կամ էլ նա խուսափեց այդ մասին խոստումներ տալ: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Զոլյանը:
Նրա խոսքով, ամերիկահայ համայնքը հոգնել ու հիասթափվել է այդպես էլ իրականություն չդարձած խոստումներից:
«Օբամայի դեպքը ցույց տվեց, որ կարելի է ամենաազնիվ ձևով խոստանալ, բայց բավականին խորամանկ ձևով խուսափել դրա իրականցումից»,-ասաց նա:
ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավին Զոլյանը հետևել է, Թրամփն այն համոզման է, որ պետք է կարոգավորել նախ ԱՄՆ ներքին կյանքը, նոր խառնվել ուրիշների գործերին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Պուտին. Ռուսաստանը պատրաստ է վերականգնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները
- ԱՄՆ-ում կատարվածը հեղափոխություն է. Կիրո Մանոյան
- Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նորընտիր Նախագահ Դոնալդ Թրամփին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան