ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ ձայն է ստացել նաև Մեսսիին
ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ ընտրողներից մեկը քվեարկել է Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսիի օգտին:
Ինչպես տեղեկացնում է sport.es-ը, անհայտ անձը Մեսսիի ազգանունն ավելացրել է քվեաթերթիկի մեջ և այն գցել արկղը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայացել են նոյեմբերի 8-ին: Ընտրություններում հաղթել է Դոնալդ Տրամպը:
Ինչ վերաբերում է Լեոյին, ապա նախագահական ընտրություններում նա դժվար թե առաջիկա տարիներին առաջադրվի, իսկ ահա «Ոսկե գնդակի» խաղարկությունում Լեոն հաղթելու ռեալ շանսեր ունի:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում