Հենրիխ Մխիթարյանը` ՅՈՒՆԻՍԵՖԻ բարի կամքի դեսպան
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր դարձավ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան: Միջոցառմա ժամանակ հայ ֆուտբոլիստը ցավով խոսեց այն երեխաների մասին, ովքեր զրկված են մյուսների հետ հավասար պայմաններում լինելու հնարավորությունից և նշեց, որ պատրաստ է կանգնել հայ կարիքավոր հայ ընտանիքների կողքին:
«Շնորհակալ եմ այս կարևոր դերն ինձ վստահելու համար: Միավորելով ջանքերը` առավել մեծ արդյունքների կհասնենք յուրաքանչյուր երեխայի իրավունքները պաշտպանելու գործում: Ուրախ եմ հայտարարել մեր համագործակցության մեկնարկի մասին` ՅՈՒՆԻՍԵՖԻ 70-ամյակի առթիվ: Այս կազակերպությունն արդեն 70 տարի է երեխաների իրավունքների պաշտպանության առաջատարն է աշխարհում, աշխատում է հանուն երեխաների կյանքի պաշտպանության ու զարգացման` ուշադրություն դարձնելով առավել խոցելի երեխաների վրա:
Հայաստանում սա այն եզակի կազմակերպություններից է, որը զգալի որդյունքի է հասել հանուն յուրաքանչյուր երեխայի կյանքի բարելավման, մասնավորապես` նվազել է մանկական մահացությունը: ՅՈՒՆԻՍԵՖԻ հետ իմ համագործակցությունը լինելու է կրթության ոլորտը: Ցավալի է գիտակցել, որ ոչ բոլոր երեխաները դպրոց հաճախելու և կրթվելու հավասար հնարավորություններ ունեն: Փորձելու եմ խրախուսել հայ ընտանիքներին, ակտիվ քայլեր ձեռնարկել, որպեսզի յուրաքանչյուր երեխայի համար հավասար հնարավորություն ստեղծվի»,- ասել է Մխիթարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան