Դոնալդ Թրամփը հաղթանակի շեմին է
ԱՄՆ նախագահական ընտրություններում քվեարկությունն ավարտվել է և «Russia today»-ի փոխանցմամբ, տեղական ժամանակով ժամը 10:00-ին վերջին բաց ընտրատեղամասերը փակվել են:
«РИА Новости»-ի փոխանցմամբ, ԱՄՆ նախագահի Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթանակի շեմին է՝ վերցնելով ընտրությունների ելքի համար առանցքային այնպիսի նահանգներ, ինչպիսիք են՝ Ֆլորիդան, Օհայոն և Հյուսիսային Կարոլինան:
Փորձագիտական շրջանակների համաձայն, համաշխարհային շուկայում նվազում է արձանագրվել:
ԱՄՆ նախագահական ընտրությունները ուղղակի չեն. յուրաքանչյուր նահանգ ունի իր ընտրիչը, որը վերջում հաստատում է ընտրողների տված ձայների արդյունքը:
Ընտրիչների բոլոր ձայները հասնում են հաղթողին: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ չէ ստանալ ընտրողների առավել քանակի ձայներ, քան հակառակորդինն է, գլխավորը ընտրիչների ձայների մեծամասնությունն ստանալն է:Ընդհանուր առմամբ 538 ընտրիչ կա, իսկ հաղթանակի համար թեկնածուներից մեկը պետք է հավաքի 270 ձայն:
Տարբեր տվյալների համաձայն, Քլինթոնը հաղթանակի համար պետք է հաղթի բոլոր նահանգներում, որտեղ քարոզարշավի ժամանակ վճռական հաղթանակ է ունեցել՝ Վիրջինիա, Վիսկոնսին, Կոլորադո, Մինեսոտա, Միչիգան, Մէն, Նյու-Հեմփշիր, Փենսիլվանիա: