Պուտին. Ռուսաստանը պատրաստ է վերականգնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները
Մոսկվան պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերականգնել լիարժեք փոխհարաբերությունների մակարդակը, սակայն դա հեշտ չի լինի և մեծ ջանքեր կպահանջի:
Այս մասին ռուսական «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ՝ այսօր ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակց հետո, հայտարարել է Ռուսատստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Դեռևս նախընտրական փուլում մենք լսել ենք թեկնածու Դոնալդ Թրամփի հայտարարությունները Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև փոխհարաբերությունները վերականգնելու անհրաժեշտության մասին:
Մենք մեզ հաշիվ տալով՝ գիտակցում ենք, որ դա հեշտ ճանապարհ չէ՝ մանավանդ եթե հաշվի առնենք, թե որքան են աղավաղվել ռուս-ամերիկյան հարաբերություները: Ինչպես ես արդեն ասել եմ՝ դա մեր մեղքը չէ, որ ռուս-ամերիկյան հարաբերություններն այդ վիճակին են հասել, սակայն Ռուսաստանը պատրաստ է վերականգնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները՝ բոլոր ձևաչափերով»,-հայտարարել է Պուտինը: