Beeline-ի հովանավորությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում մեկնարկում է նոր կրթական ծրագիր
Beeline-ի հովանավորությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) մեկնարկում է «Սասունցի Դավթի ճանապարհով» նոր կրթական ծրագիրը, որն իրականացվում է կենտրոնի Արտաշես Հովսեփյանի «Սասունցի Դավիթ» որմնաքանդակի ցուցադրության շրջանակներում:
Ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ, կրթական անվճար ծրագրին կարող են մասնակցել 8 տարեկանից բարձր դպրոցականներ, նախապես գրանցվելով Գաֆէսճեան արվեստի կենտրոնում։
«Beeline–ի կողմից հովանավորվող Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կրթական ծրագրերը հանդիսանում են Beeline-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության ուղղություններից մեկը: Մենք ձգտում ենք օգնել երիտասարդ սերնդին կրթության ոլորտին առնչվող հարցերում, իսկ նպաստելով նրանց շփմանը պատմությանը, մշակույթին և արվեստին, փորձում ենք հարստացնել երիտասարդների գիտելիքները և ներքին աշխարհը, այդպիսով հնարավորություն տալով նրանց դարձնել իրենց կյանքն էլ ավելի լավը», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Սասունցի Դավթի ճանապարհով» նոր կրթական ծրագիրը երեխաներին հնարավորություն է տալիս ավելի մանրամասն ծանոթանալու Արտաշես Հովսեփյանի կոթողային որմնաքանդակին, ինչպես նաև կիրառելու ժամանակակից մոտեցումներ՝ կոմիքսային արվեստի միջոցով վերարտադրելով Սասունցի Դավթի հերոսական կյանքի զանազան դրվագներ: Ծրագիրը խթանում է երեխաների արվեստի ընկալումը, ինչպես նաև հայրենասիրական զգացումները»,- մեկնաբանել է ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։
Կրթական ծրագիրն ընթանում է երեք փուլով։ Ծրագրի առաջին մասում մասնակիցները ծանոթանում են Արտաշես Հովսեփյանի «Սասունցի Դավիթ» որմնաքանդակին և Հակոբ Կոջոյանի համանուն ստեղծագործությանը: Ծրագրի երկրորդ մասում մասնակիցներին համառոտ ներկացվում է կոմիքսային արվեստի սկզբունքները: Ապա յուրաքանչյուրն ընտրում է «Սասունցի Դավիթ» էպոսից մի դրվագ՝ օգտվելով համապատասխան պատկերներից եւ տեքստերից և վերարտադրում այն թղթի վրա կոմիքսի տեսքով: Ծրագրի ավարտին բոլոր մասնակիցները հավաքում են իրենց աշխատանքները և ըստ ժամանակագրոթյան կազմում նոր գիրք: Յուրաքանչյուր խումբ հեռանում է՝ կենտրոնից իր հետ տանելով էպոսի յուրահատուկ ձևավորված տարբերակ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան