Ալբանիա-Իսրայել հանդիպումն ահաբեկչության սպառնալիքի պատճառով տեղափոխվել է այլ քաղաք
Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ալբանիա-Իսրայել հանդիպումն անվտանգության նկատառումներով տեղափոխվել է այլ քաղաք։ Այս մասին տեղեկացնում է rsport.ru-ն։ Սկզբում պլանավորված էր, որ խաղը կկայանա նոյեմբերի 12-ին, ալբանական Շկոդեր քաղաքում, որը գտնվում է երկրի մայրաքաղաք Տիրանայից 54 կմ հեռավորության վրա։
«Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է ՖԻՖԱ-ին՝ խնդրելով Իսրայելի ընտրանու դեմ խաղն անվտանգության նկատառումներով տեղափոխել այլ քաղաք։ ՖԻՖԱ-ն բավարարել է այդ խնդրանքը։ Իսրայելի ֆեդերացիան նույնպես համաձայնվել է»,- նշված է ալբանական ֆեդերացիայի տարածած հայտարարության մեջ։
Ալբանիայի իրավապահ մարմիններին հայտնի է դարձել, որ ահաբեկչական խմբավորումը պլանավորում է խաղի ժամանակ հարձակվել իսրայելցիների վրա։ Ձերբակալվել է 4 կասկածյալ, ովքեր կապեր ունեն «Իսլամական պետություն» խմբավորման հետ։ Հաղորդվում է, որ Ալբանիայում Իսրայելի հավաքականին կուղեկցի սեփական անվտանգության ծառայությունը, որի անդամների քանակը հատուկ այդ ուղևորության համար կավելացվի։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում