ՍԱՊԾ պետը ազատվել է պաշտոնից
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) պետը վարչապետի որոշմամբ ազատվել է պաշտոնից: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է կառավարությունից:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետը՝
Արմեն Հայրապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից` իր դիմումի համաձայն», -նշված է կառավարության ղեկավարի որոշման մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան