ՍԴՀԿ և ՌԱԿ. Հալեպի շուրջ ստեղծված աննախադեպ իրավիճակը պահանջում է ողջ հայության համախմբում
«Հայ ազգային Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան և Ռամկավար Ազատական կուսակցությունները՝ որպես պատասխանատու համահայկական քաղաքական կազմակերպություններ, միասնական ծրագիր, մոտեցում, պահանջներ պետք է ունենան սիրիահայերի խնդիրների լուծման առումով»,- «Սիրիահայության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները» խորագրով քննարկմանն ասաց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը:
Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանը նշեց, որ պատահական չէ, որ երկու ավանդական կուսակցությունները նման նախաձեռնությամբ են հանդես գալիս:
«Վաղուց պետք է արվեր, քանի որ այսօր օրակարգի խնդիր է»,- ասաց նա:
Նրանք նշեցին, որ անհանգստությամբ են հետևում Սիրիայում և հատկապես Հալեպում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին, որոնք անմիջապես հարվածում են տեղի հայ գաղութի ֆիզիկական անվտանգությանը, ոչնչացման: Կուսակցությունների ատենապետերն ասացին, որ թեև կարևոր է Սիրիայում հայ համայնքի շարունակականության խնդիրը՝ իբրև Միջին Արևելքում աշխարհաքաղաքական գործոն, սակայն միևնույն ժամանակ չեն կարող հանգիստ հետևել, թե ահաբեկչական գործողությունների հետևանքով ինչպես են զոհվում սիրիահայերը:
Կուսակցությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ. «Հալեպի շուրջ ստեղծված աննախադեպ իրավիճակը պահանջում է ոչ միայն քաղաքական կուսակցությունների, այլև ողջ հայության համախմբում, ինչն էլ պետք է հանգեցնի հստակ քայլերի՝ սիրիահայության փրկության հարցում: Պետք է իրականացնել մեր այն հայրենակիցների շտապ տարհանումը, ովքեր չեն ցանկանում մնալ Սիրիայում, սակայն նաև հնարավորություն չունեն դուրս գալ այնտեղից: Հայաստանի կառավարությունը պետք է մշակի և իրականացնի գործնական քայլեր՝ Հայաստան ներգաղթել ցանկացող սիրիահայերի ապրուստի և աշխատանքի ապահովման հարցում, որպեսզի վերջիններս չմտածեն այլ երկրներ արտագաղթելու մասին»:
Հարակից հրապարակումներ`
- Պետք է սիրիահային Հայաստանում պահելու հստակ ծրագիր լինի. Նարեկ Գալստյան
- Սիրիական ճգնաժամի հետևանքով Հայաստան է եկել 20 հազար սիրիահայ
- Հայաստանը դրախտավայր է, եկեք, միացեք մեզ. Հրապարակախոսը՝ հալեպահայերին
- Տունը քնած ես, մեկ էլ կտեսնես՝ փլատակների տակ ես. Հալեպահայ կնոջ սարսափը
- 21 հալեպահայ է ժամանելու Հայաստան
- Հալեպահայ ուսուցիչը ցանկանում է Հայաստան գալ, բայց հնարավորություն չունի
- Հալեպահայերը ոչ բրնձի կարիք ունեն, ոչ հացի, ոչ հագնելիքի, այլ՝ կյանքի ապահովության. Հրապարակախոս
- Ֆինանսական միջոցներից զրկված 550 հալեպահայ սպասում է Երևան հասնելու իր հերթին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան