Հուսով եմ՝ ԱՄՆ նոր վարչական համակարգը առավել ծայրահեղ քայլերի չի դիﬕ. Լեհաստանի դեսպան
«Հույս ունեմ, որ Աﬔրիկայի ներկայիս կառավարությունը կդառնա Լեհաստանի և Եվրոպայի կայուն գործընկերը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ- ում Լեհաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին:
«Այսօր, երբ Աﬔրիկայի դեսպանատանը հետևում էինք ընտրություններին, դեսպան Միլսը ﬕ արտահայտություն արեց. «ԱՄՆ արտաքին քաղաքականության 80 տոկոսը պահպանվում է, ﬕայն 20 տոկոսն է կազմելու նոր նախագահի առաջնահերթ ծրագրերը»: Առաջին հերթին ﬔնք գնահատում ենք ԱՄՆ քաղաքացիների ժողովրդավարական ընտրությունը, երկրորդ՝ Թրամփի այն ﬕտքը, որ անհրաժեշտ է ԱՄՆ-ը կրկին դարձնել ﬔծ և գերիշխող: Լեհաստանը և եվրոպական դաշնակից երկրները կողմ են, որ Աﬔրիկան կրկին դառնա գաղափարին համարժեք»,-ասաց դեսպանը:
Եժի Մարեկ Նովակովսկին ակնկալիք ունի այն մասին, որ ներկայիս կառավարությունը կկատարի նախկին կառավարության պարտավորությունները. «Հուսով եմ՝ ԱՄՆ նոր վարչական համակարգը կշարունակի նախկինի գործելաոճը և առավել ծայրահեղ քայլերի չի դիﬕ՝ փոփոխություններ մտցնելու ընթացքում»:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ դեսպանատունն այսօր հյուրընկալել էր մի քանի հարյուր մարդու
- ԱՄՆ դեսպան. Ով էլ ընտրվի, Հայաստանը մնալու է ԱՄՆ-ի կայուն գործընկերը
- Մենք համագործակցելու ենք և ոչ թե հակամարտելու. Թրամփի առաջին ելույթը նախագահի պաշտոնում
- ԱՄՆ հաջորդ նախագահը Դոնալդ Թրամփն է