Զլատան Իբրահիմովիչ. «Եթե Էյֆելյան աշտարակը փոխարինեն իմ արձանով, կգնամ տեսնելու»
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է իր խաղը «կարմիր սատանաների» կազմում, ինչպես նաև պատմել իր «փարիզյան ամբիցիաների» մասին։
Իբրահիմովիչի խոսքերով՝ լիարժեք գոհ չէ իր խաղից, քանզի ակնկալում էր, որ ավելի շատ գոլեր կխփի Պրեմիեր լիգայում։
«Ես կարող էի ավելի շատ գոլեր խփել,- Զլատանի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։- Գոլ խփելու մի շարք լավ հնարավորություններ եմ բաց թողել, սակայն դեռ հարմարվում եմ Պրեմիեր լիգայի առաձնահատկություններին։ Այն մյուս առաջնություններից շատ ուժեղ է տարբերվում։
Ես գիտեմ, որ կարող եմ ավելին անել, ինչպես և ողջ թիմը։ Ես ուզում եմ ավելին անել ու կանեմ»։
Իբրահիմովիչը պատմել է նաև Փարիզի մասին։
«ՊՍԺ-ում անցկացրած 4 տարվա ընթացքում ես ոչ մի անգամ չգնացի՝ տեսնելու Էյֆելյան աշտարակը։ Ուզում էի, որ այն փոխարինեն իմ արձանով, սակայն տեղի իշխանությունները հրաժարվեցին անել դա։ Եթե նրանք, այնուամենայնիվ, Էյֆելյան աշտարակի փոխարեն իմ արձանը կանգնեցնեն, կգնամ ու կտեսնեմ»,- ասել է Իբրահիմովիչը։
Ընթացիկ մրցաշրջանում Զլատան Իբրահիմովիչը 6 գոլ է խփել անգլիական Պրեմիեր լիգայում։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում