Մենք համագործակցելու ենք և ոչ թե հակամարտելու. Թրամփի առաջին ելույթը նախագահի պաշտոնում
Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը Նյու Յորքում ելույթ է ունեցել ընտրողների առջև և հայտարարել, որ պատրաստ է անմիջապես անցնել աշխատանքի:
«Ես ուզում եմ ամբողջ աշխարհին հայտարարել, որ շարունակելով առաջին տեղում դնել ԱՄՆ շահերը, միաժամանակ ազնիվ ենք վարվելու բոլորի հետ, բոլոր ազգերի ու ժողովուրդների հետ: Մենք համագործակցելու ենք և ոչ թե հակամարտելու», -պաշտոնում ընտրվելուց հետո ունեցած իր առաջին ելույթում հայտարարել է Թրամփը:
ԱՄՆ 45-րդ նախագահի ելույթը ուղիղ եթերում հեռարձակել են բոլոր լրատվամիջոցները: Նա մեկ առ մեկ շնորհակալություն է հայտնել իր հարազատներին՝ ծնողներին, քրոջը, եղբորը, որդուն, կնոջը, նախընտրական շտաբի աշխատակիցներին: «Նրանք անհավանական մեծ գործ են արել իմ պատմական հաղթանակի համար», -ոգևորված նշել է Թրամփը:
Իր հաղթանակի մասին դիմելով հավաքված մարդկանց, Թրամփը նաև ասել է. «Հնարավոր է մի քանի տարի անց, դուք ասեք՝ դա իզուր չէր»:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ հաջորդ պետքարտուղարի թեկնածու Ջոն Բոլթոնը արդեն շնորհավորել է Դոնալդ Թրամփին
- ԱՄՆ հաջորդ նախագահը Դոնալդ Թրամփն է
- Դոնալդ Թրամփը հաղթանակի շեմին է
- «Աղետ է». Նոբելյան մրցանակակիրը՝ ԱՄՆ ընտրությունների մասին
- Թրամփի որդին ընտրախախտում է արել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին