Լուի Պուզենը տպավորված է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված նպատակային քայլերով
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ֆրանսիացի գիտնական, դեյտագրամի գյուտարար, համացանցի նախահայրերից մեկը համարվող, «Օփեն-Ռութ» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենին և նրա տիկնոջը՝ Շանթալ Լեբրյումանին:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, վարչապետը ողջունել է հյուրերին կառավարությունում և շնորհավորել պարոն Պուզենին՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2016 թվականի մրցանակին արժանանալու կապակցությամբ: Կարեն Կարապետյանը կարևորել է ոլորտի շարունակական զարգացումը մեր երկրում, նշել, որ ստեղծվել է պետություն-մասնավոր համագործակցության նոր ձևաչափ և յուրաքանչյուր շաբաթ տեղի ունեցող հանդիպման ընթացքում քննարկվում են ոլորտին նոր շունչ հաղորդելուն և այն զարգացման նոր մակարդակի մղելուն ուղղված հարցեր ու առաջարկություններ:
Գործադիրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ ՏՏ ոլորտի հայաստանյան ընկերություններն ունեն զարգացման մեծ ներուժ և նշել, որ կառավարությունը հույսեր է կապում նրանց նախաձեռնությունների հետ: Կարեն Կարապետյանն ավելացրել է նաև, որ շնորհակալ կլինի, եթե պարոն Պուզենը հայ գործընկերների հետ կիսվի իր փորձով ու գիտելիքներով:
Լուի Պուզենը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և ավելացրել, որ տպավորված է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված նպատակային քայլերով: Պարոն Պուզենն ընդգծել է, որ պատրաստ է սերտորեն համագործակցել հայաստանյան գործընկերների հետ, նպաստել նրանց՝ միջազգային կապերի ընդլայնմանն ու խորացմանը:
Հարակից հրապարակումներ`
- Մարվել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակին նվիրված հատուկ ծրար
- Սերժ Սարգսյանն ընդունել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2016թ. մրցանակակրին
- ՏՏ ոլորտում պատերազմող երկրներն են Չինաստանը, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը. Լուի Պուզեն
- Ինտերնետի կնքահայրերից մեկը՝ Լուի Պուզենը Հայաստանում է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին