Հունգարիայի կառավարությունը կստանձնի Օլիմպիական կոմիտեի որոշ գործառույթներ
Հունգարիայի կառավարությունն իր վրա կվերցնի Ազգային օլիմպիական կոմիտեի որոշ հիմնական գործառույթներ։ Այս մասին հայտնում է rsport.ru-ն։ Կառավարությունը հաստատել է օրենքների փոփոխությունները, որոնք սահմանափակում են ԱՕԿ-ի լիազորությունները։ Երկրի օլիմպիական կոմիտեն պատասխան էր տալիս բյուջեի պլանավորման ու մարզական տարբեր ֆեդերացիաների ղեկավարման, այդ թվում՝ նաև նրանց ղեկավարների նշանակման համար։ Հիմա այդ բոլոր գործառույթները կանցնեն երկրի կառավարությանը, որը պայքարում է «Օլիմպիադա-2024»-ը Բուդապեշտում անցկացնելու համար։
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2017 թ. հունվարի 1-ից։ Կառավարությունն այդ քայլը կատարել է այն պատճառով, որ վարչապետ Վիկտոր Օրբանը դժգոհ է Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերում հունգար մարզիկների ելույթներից։ Բրազիլիայում նրանք նվաճել են 15 մեդալ՝ 8 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում