Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածների օգնության համար ստեղծվել է հանձնաժողով
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Օսեթիայիում` Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա տեղի ունեցած Մոսկվա-Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով զոհված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հուղարկավորության կազմակերպման և տուժած քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով:
Կառավարության լրատվական ծառայությունից Panorama.am-ը տեղեկանում է, որ հանձնաժողովը կլինի հետևյալ կազմով.
Վ. Մարտիրոսյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Պետրոսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ
Վ. Պողոսյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ս. Հովհաննիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Մ. Ղազարյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության տնօրեն
Ա. Պողոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ
Ա. Ղևոնդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ԱՊՀ վարչության պետի պարտականությունները կատարող:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ վթարի հետևանքով զոհված և տուժած ՀՀ քաղաքացիներին նյութական օգնություն ցուցաբերելու նպատակով Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը կառավարությունը հատկացրել է 10 մլն դրամ:
Հատկացված միջոցներից վթարի հետևանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին կտրամադրվի 1,5 մլն դրամ, Հայաստանի և Ռուսաստանի հիվանդանոցներում բուժումը շարունակող առավել ծանր վիճակում գտնվող յուրաքանչյուր քաղաքացուն` 700 հազար դրամ, ՌԴ հիվանդանոցներում բժշկական օգնություն ստացած յուրաքանչյուր վիրավորին` 200 հազար դրամ և նշված ավտոբուսի մյուս յուրաքանչյուր ուղևորին` 100 հազ. դրամ:
Վթարի հետևանքով, հիշեցնենք, մահացել էր 5 անձ, որոնցից 3-ը ազգությամբ ռուս են՝ ՌԴ քաղաքացի, 2-ը՝ ՀՀ քաղաքացի՝ ազգությամբ հայ, որոնցից 1-ը վարորդն էր: 27 անձ ստացել էր մարմնական վնասվածքներ
Հարակից հրապարակումներ`
- Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներից յուրաքանչյուրին կհատկացվի 1,5 մլն դրամ
- Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկը Վլադիկավկազից տեղափոխվել է Հայաստան
- Ոչ ճիշտ կայանումը, որպես Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի պատճառ՝ կարելի է բացառել
- Քննարկվում է Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկին Հայաստան տեղափոխման հարցը
- Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից վիրավորվածների մոտ արձանագրվել է դրական շարժընթաց
- Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ