Եղանակի փոփոխությունների հետ կապված հարկ է կարգավորել քնի և ակտիվության ռեժիմը. նյարդաբան
Աշուն-ձմեռ եղանակային փոփոխությունների ժամանակ տեղի է ունենում մթնոլորտային ճնշման կտրում տատանումներ, ինչն էլ հանգեցնում է շատ հիվանդությունների սրացման:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Թիվ 2 բուժմիավորման բժիշկ, նյարդաբան Սիրանուշ Ասատրյանը նշեց, որ եղանակի ցրտելը, ջերմաստիճանի նվազումը, տեղումներն ու քամիների շատացումը տանում է թթվածնի անբավարար քանակության, որն էլ իր հերթին հանգեցնում է սրտանոթային, շնչառական և գրեթե ողջ օրգան-համակարգերի հետ տարբեր խնդիրների:
«Սրացումները կանխելու համար ամենաառաջինը հարկավոր է բացի դեղամիջոցներ օգտագործելուց՝ կարգավորել օրվա ճիշտ ռեժիմը: Շատ կարևոր է քնի և ակտիվության ռեժիմի կարգավորումը, սննդակարգի հետևումն ու վիտամիններով հարուստ սնունդ ընդունելը»,-խորհուրդ տվեց նյարդաբանը:
Ինչ վերաբերում է ֆիզիկական ակտիվությանը՝ Սիրանուշ Ասատրյանը նշեց, որ այն անհրաժեշտ է, բայց պետք է լինի սահմանափակ. «Ֆիզիակական ակտիվությունը նման հիվանդություններ ունեցողների մոտ 15 րոպեից ավելի չպետք է լինի, որպեսզի չհանգեցնի ծանրաբեռնվածության»
Անդրադառնալով այս շրջանում նյարդային բնույթի տարբեր դեպրեսիվ հիվանդություններն սրացմանը, բժշիկը նշեց, որ դա պայմանավորված է նաև վիտամին D-ի անբավարար քանակությունից, ինչը քիչ է սինթեզվում արևի ճառագայթների պակասի պատճառով. «Դեպրեսիաներն ու տրամադրության անկումը պայմանավորված է նաև օրգանիզմում երջանկության հորմոնի՝ սեռատոնինի պակասով, որը նույնպես կարիք ունի արևի լույսի հետ սինթեզվելու»: